Ի՞նչ են ուտում ձեր երեխաները դպրոցում եղած ժամանակ
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են ուտում ձեր երեխաները դպրոցում:

Որքանո՞վ են նրանք առողջ սնվում:
Շատ հաճախ մենք տեսնում ենք, թե ինչպես են երեխաները էներգետիկ ըմպելիքներ գնում։ Ինչպե՞ս են ծախսում տնից բերած գումարը, որ սոված չմնան։ Բոլոր դպրոցներում չէ որ բուֆետներ կան :

Այս դեպքում երեխաները սնունդ են ստանում դպրոցից դուրս։ Նրանք հաճախ ստիպված են լինում ընտրություն կատարել չիփսերի, գազավորված ըմպելիքների և այլ անառողջ մթերքների միջև։

Դպրոցի ղեկավարությունը, ռեսուրս կենտրոնը և սննդի անվտանգության գործակալությունը պատասխանատվություն չեն կրում դրսում վաճառվող ապրանքի համար:


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print