Նոյեմբերի 1-ից Վրաստանում գործող
բուժհաստատություններում կներդրվի ֆինանսավորման նոր
մոդել։
Ինչպես պարզաբանել է Առողջապահական ասոցիացիայի գործադիր խորհրդի
նախագահ Մայա Մախարաշվիլին «Պալիտրի» և «Պալիտրանիուս»
ռադիոհաղորդումների «Գործ» հաղորդման մեջ, դա նշանակում է, որ
հիվանդներն այլևս ստիպված չեն լինի վճարել ներկայացված գների
տարբերությունը ՝ կլինիկան և պետության կողմից սահմանվածները։
«
Ինչպես հայտարարվում է DRG-ներին անցման մասին և այս դեպքում
գնային տարբերությունը սահմանափակող կարգավորող միջավայրը, հիվանդի
համար կփոխվի այն, որ ցանկացած կլինիկայում, որտեղ նա գնա, եթե այդ
կլինիկան մասնակցի համընդհանուր առողջապահական ծրագրին և եթե այդ
հիվանդը համընդհանուր առողջապահական խնամքի շահառու է, նա չի վճարի
տարբերվող գինը։
Սակայն համավճարը չի կրճատվի։ Առողջապահության համընդհանուր ծրագրով
նախատեսված համավճարը տարբեր է տարբեր շահառուների համար։ Եթե
պացիենտը 1000 լարի արժողությամբ բուժօգնություն պետք է ստանա և ունի
10 տոկոսանոց համավճար, ապա կվճարի միայն 100 լարի: Հիվանդի համար
կլինիկայի կողմից ներկայացված գնի և պետության կողմից ներկայացված գնի
տարբերության մասին է խոսքը, որը հիվանդն այլևս չի վճարի։ Ճիշտ է,
հիվանդն այլևս ստիպված չի լինի վճարել այս տարբերությունը»,-
ասել է Մայա Մախարաշվիլին։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
BPN