Ի՞նչ կփոխվի հիվանդների համար նոյեմբերի 1-ից
Նոյեմբերի 1-ից Վրաստանում գործող բուժհաստատություններում կներդրվի ֆինանսավորման նոր մոդել։

Ինչպես պարզաբանել է Առողջապահական ասոցիացիայի գործադիր խորհրդի նախագահ Մայա Մախարաշվիլին «Պալիտրի» և «Պալիտրանիուս» ռադիոհաղորդումների «Գործ» հաղորդման մեջ, դա նշանակում է, որ հիվանդներն այլևս ստիպված չեն լինի վճարել ներկայացված գների տարբերությունը ՝ կլինիկան և պետության կողմից սահմանվածները։

«Ինչպես հայտարարվում է DRG-ներին անցման մասին և այս դեպքում գնային տարբերությունը սահմանափակող կարգավորող միջավայրը, հիվանդի համար կփոխվի այն, որ ցանկացած կլինիկայում, որտեղ նա գնա, եթե այդ կլինիկան մասնակցի համընդհանուր առողջապահական ծրագրին և եթե այդ հիվանդը համընդհանուր առողջապահական խնամքի շահառու է, նա չի վճարի տարբերվող գինը։

Սակայն համավճարը չի կրճատվի։ Առողջապահության համընդհանուր ծրագրով նախատեսված համավճարը տարբեր է տարբեր շահառուների համար։ Եթե պացիենտը 1000 լարի արժողությամբ բուժօգնություն պետք է ստանա և ունի 10 տոկոսանոց համավճար, ապա կվճարի միայն 100 լարի: Հիվանդի համար կլինիկայի կողմից ներկայացված գնի և պետության կողմից ներկայացված գնի տարբերության մասին է խոսքը, որը հիվանդն այլևս չի վճարի։ Ճիշտ է, հիվանդն այլևս ստիպված չի լինի վճարել այս տարբերությունը
»,- ասել է Մայա Մախարաշվիլին։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  BPN
Print