Բաքու-Թբիլիսի-Ջեյհան բեռնվածությունն աճել է 11%-ով
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրված նավթի ծավալը կազմել է 21 մլն 688 հազար 400 տոննա, ինչը 10,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել են Պետական վիճակագրական կոմիտեից։

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրվել է Ադրբեջանի հիմնական նավթատարներով փոխադրվող նավթի ընդհանուր ծավալի 78,9%-ը։ Գործակալության տվյալներով՝ հունվար-սեպտեմբերին տարանցիկ նավթի փոխադրումը կազմել է 3 580 300 տոննա, ինչը 42 տոկոսով ավելի է։

Ներկայումս Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով փոխադրվում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի նավթը, ինչպես նաև Շահ-Դենիզ հանքավայրի կոնդենսատը և SOCAR ընկերության նավթը։ Բացի այդ, խողովակաշարով նավթ է փոխադրվում նաև Կասպից ծովի այլ երկրներից։

Տեղեկության համար նշենք, որ նավթամուղի երկարությունը 1768 կմ է։ Դրանցից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով, 249 կմ-ը՝ Վրաստանով, 1076 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Խողովակաշարի հզորությունը գերազանցում է տարեկան 50 մլն տոննա նավթը։

Ծրագրի մասնակիցներն են՝ BP (30,1%), SOCAR (25%), MOL (8,9%), Equinor (8,71%), TPAO (6,53%), ENI (5%), Itochu (3, 4%), ExxonMobil ( 2.5%), INPEX (2.5%), TotalEnergies (5%) և ONGC (2.36%):

2021 թվականին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրված նավթի ծավալը կազմել է 26 մլն 421,5 հազար տոննա, ինչը 3,9 տոկոսով պակաս է 2020 թվականի համեմատ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝ BPN
Print