Մառնեուլի-Սադխալու ճանապարհի վերականգնումը ավարտման փուլում է. ծրագրի արժեքը 8 մլն լարի է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը պարբերաբար վերանորոգման աշխատանքներ է իրականացնում Մառնեուլի-Սադխալ ընդհանուր 28 կմ ճանապարհի վրա։


Ինչպես տեղեկացրին bm.ge գրասենյակից, պարբերական վերանորոգման աշխատանքների շրջանակում կատարվել է ասֆալտբետոնե ծածկ, նորոգվել են վնասված ճանապարհային նշանները և հորիզոնական գծանշման աշխատանքներ։

Աշխատանքն ավարտման փուլում է, և դրա արժեքը 8 մլն լարի է:

Մառնեուլի-Սադխլո ճանապարհը տանում է դեպի Հայաստանի Հանրապետության սահման, և ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը մեծ նշանակություն ունի տեղի բնակչության և ճանապարհներից օգտվողների, ինչպես նաև տարանցիկ երթևեկության համար։

Նշենք, որ Քվեմո Քարթլիի մարզում ավտոճանապարհների վարչությունը ներկայումս իրականացնում է շուրջ 20 ծրագիր, որոնց շրջանակներում իրականացվում են մինչև 130 կմ ճանապարհների վերականգնողական-պարբերական վերանորոգման աշխատանքներ և 5 կամուրջների կառուցում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  BPN
Print E-mail
FaceBook Twitter Google