Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և
ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը
պարբերաբար վերանորոգման աշխատանքներ է իրականացնում Մառնեուլի-Սադխալ
ընդհանուր 28 կմ ճանապարհի վրա։
Ինչպես տեղեկացրին bm.ge գրասենյակից, պարբերական վերանորոգման
աշխատանքների շրջանակում կատարվել է ասֆալտբետոնե ծածկ, նորոգվել են
վնասված ճանապարհային նշանները և հորիզոնական գծանշման
աշխատանքներ։
Աշխատանքն ավարտման փուլում է, և դրա արժեքը 8 մլն լարի է:
Մառնեուլի-Սադխլո ճանապարհը տանում է դեպի Հայաստանի Հանրապետության
սահման, և ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը մեծ
նշանակություն ունի տեղի բնակչության և ճանապարհներից օգտվողների,
ինչպես նաև տարանցիկ երթևեկության համար։
Նշենք, որ Քվեմո Քարթլիի մարզում ավտոճանապարհների վարչությունը
ներկայումս իրականացնում է շուրջ 20 ծրագիր, որոնց շրջանակներում
իրականացվում են մինչև 130 կմ ճանապարհների
վերականգնողական-պարբերական վերանորոգման աշխատանքներ և 5 կամուրջների
կառուցում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
BPN