Աղքյորփիի ամբուլատորիայի մեկ սենյակը կվերանորոգվի

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է վերանորոգել Աղքյորփի գյուղի ամբուլատորիայի մեկ սենյակը։



Հոկտեմբերի 18-ին Մառնեուլիի քաղաքապետարանը 9485 լարիի մրցույթ է հայտարարել ամբուլատորիայի շենքի մեկ սենյակի վերանորոգման աշխատանքների համար։ Մրցութային առաջարկի համաձայն՝ հաղթող ընկերությունն աշխատանքները պետք է իրականացնի պայմանագիրը կնքելուց հետո 45 օրացուցային օրվա ընթացքում։

Նշենք, որ Աղքյորփի գյուղի ամբուլատորիայի շենքի մեծ մասն այս փուլում զբաղեցնում է դպրոցը։ Աղքյորփիի հանրակրթական դպրոցը 2022-23 ուսումնական տարին սկսել է ամբուլատորիայի շենքում, քանի որ դպրոցի շենքը վթարային է և ունի վերանորոգման կարիք։ Այս փուլում ամբուլատորիան օգտագործում է միայն մեկ սենյակ, իսկ Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել այս սենյակի վերանորոգման աշխատանքների համար։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google