Մառնեուլիի բոլոր 74 հանրակրթական դպրոցները ղեկավարվում են տնօրենի պաշտոնակատարների կողմից. ատեստավորման գործընթացը սկսվում է
Մեկնարկում է հանրակրթական դպրոցի տնօրենի դիմորդների ատեստավորման գործընթացը։ Գրանցումը հասանելի կլինի 2022 թվականի հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 4-ը։ Մառնեուլիի մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցի տնօրենների պաշտոնավարման 6-ամյա ժամկետը լրացել է 2020 թվականին։ Բոլոր 74 ուսումնական հաստատություններն այժմ ղեկավարվում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։

Տնօրենի դիմորդների հավաստագրումը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց:

Հավաստագրման համար դիմորդները պետք է գրանցվեն համապատասխան հղումով՝ https://directors.mes.gov.ge

Հավաստագրման գործընթացին մասնակցելու հնարավորություն կտրվի բարձրագույն կրթություն ունեցող և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող Վրաստանի քաղաքացիներին։

2020 թվականին հայտարարված տնօրենների թեկնածուների ընտրության մրցույթի շրջանակներում արդեն գրանցված անձինք վերագրանցման կարիք չունեն։

Տնօրենի դիմորդների քննական ծրագիրը և թեստային նմուշները հասանելի կլինեն հոկտեմբերի 24-ից https://directors.mes.gov.ge կայքում։

Հոկտեմբերի 26-ից տնօրեն դառնալ ցանկացողները հնարավորություն կունենան https://el.ge կայքում վեբինարի տեսքով խորհրդատվություն ստանալ հետևյալ թեմաներով.

1. Դպրոցի տնօրենի չափորոշիչը;
2. Կրթության որակի կառավարման մեխանիզմներ;
3. Դպրոցի ռազմավարական պլանավորում և զարգացում;
4. Դպրոցական ուսումնական պլանի մշակում;
5. Դպրոցական ուսումնական պլանի իրականացում. աշակերտակենտրոն գործընթաց;
6. Դպրոցական ուսումնական պլանի մոնիտորինգ և գնահատում;
7. Մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում.
8. Մարդկանց և գործընթացների անվտանգություն.
9. Նյութական և ֆինանսական ռեսուրսների կառավարում.
10. Տեղեկատվական ռեսուրսներ և ռազմավարական հաղորդակցություն;
11. Ուսանողների իրավունքների պաշտպանությունը և նրանց աջակցության միջոցառումները.
12. Դպրոցական մշակույթի ձևավորում.


Հավաստագրմամբ հետաքրքրված անձինք հնարավորություն կունենան կոնկրետ հարցեր ուղարկել This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլ.

«Ռադիո Մառնեուլի»
«Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google