7 ամսում Վրաստանում գրանցվել է մոտ 10 հազար ռուսական բիզնես
Մարտի 1-ից հոկտեմբերի 1-ը Վրաստանում գրանցվել է 9879 ռուսական բիզնես։

Ըստ geostat-ի «Business Press News»-ին տրամադրված տեղեկատվության՝ այդ միավորներից 685-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, որից 3-ը՝ օտարերկրյա ձեռնարկությունների մասնաճյուղեր, 9180-ը՝ անհատ ձեռնարկատերեր, 14-ը՝ ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձինք։

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանում գրանցված 685 ռուսական ՍՊԸ-ներից 680-ի գործունեությունը անհայտ է։

5 Ընկերության գործունեության ոլորտը բաժանված է հետևյալ կերպ ՝
  • Սուրճի վերամշակում
  • Համակարգչային ծրագրավորման գործունեություն
  • Բեռնատար ճանապարհայյին տրանսպորտ
  • Խաղերի և խաղալիքների արտադրություն
  • Հյուրանոցներ և նմանատիպ կացարաններ առանց ռեստորանների

«Ռադիո Մառնեուլի»
«Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ BPN
Print E-mail
FaceBook Twitter Google