Մառնեուլիի 5 գյուղերի ճանապարհներ են ասֆալտապատվում

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է ասֆալտապատել 5 գյուղերի ճանապարհներ։

Մառնեուլիի քաղաքապետարանը գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում երեք պարզեցված գնում է կնքել գյուղերի ճանապարհների ասֆալտապատման համար։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նույն «GM Construction 2022» ընկերության հետ կնքել է գյուղերի ճանապարհների ասֆալտապատման պարզեցված գնումը։

Առաջին մրցույթի համաձայն՝ Ախլոլալո և Թաքալո գյուղի ճանապարհների ասֆալտապատման համար քաղաքապետարանը կվճարի 34758 լարի և 78 թեթրի ։ Բուրմայի և Խուլդարայի ճանապարհների ասֆալտապատման համար հատկացվել է 25034 լարի և 78 թեթրի, իսկ Ուլաշլոյում՝ 15570 լարի և 80 թեթրի։

«GM Construction 2022» ՍՊԸ-ն յուրաքանչյուր ծրագրի համար ունի 60-օրյա ժամկետ: Նշենք, որ ծրագրերն ամբողջությամբ ֆինանսավորվում են Վրաստանի կենտրոնական բյուջեից՝ գյուղերի աջակցության ծրագրի շրջանակներում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google