Մառնեուլիի մանկապարտեզների միությունը 61738 լարիի խաղալիք է
գնել։
Մրցույթում հաղթած «Չիկա» ՍՊԸ-ն քաղաքապետարանի մանկապարտեզների համար
տրամադրել է 42 տեսակի ապրանքատեսակ։
Խաղալիքները ներառում են վիճակախաղի տոմսեր, կենդանիների
հավաքածուներ, գունավոր փայտե կոնստրուկցիաներ, գլուխկոտրուկներ,
տիկնիկներ և մեքենաներ: Խաղալիքների մեծ մասը պատրաստվում է
Չինաստանում և Թուրքիայում։ «Չիկա» ՍՊԸ-ն քաղաքապետարան է բերել նաև
Ռուսաստանում արտադրված իրեր և բաժանել մանկապարտեզներին։ Օրինակ՝
Ռուսաստանն է համարվում որպես քանդակագործական պլաստիլին և գուաշ
արտադրող երկիր։
Մրցույթի համաձայն՝ բոլոր իրերը պետք է պատրաստված լինեն ոչ թունավոր
նյութերից, չպետք է վնասակար նյութեր արտանետեն։
Փաստաթղթերի համաձայն, մատակարարը պարտավոր էր իր միջոցներով իրերը
մատակարարել Մառնեուլիի նախադպրոցական ուսումնական հաստատության
մանկապարտեզներին։
Ամբողջ քաղաքապետարանում գործում է ընդհանուր 14 մանկապարտեզ։ Նրանցից
երկուսում ուսումնական գործընթացը դադարեցվել է վերականգնողական
աշխատանքների պատճառով։
Լուսանկար՝ «Ռադիո Մառնեուլի» արխիվ
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան