Մառնեուլիի մանկապարտեզների համար գնվել է 61738 լարիի խաղալիք

Մառնեուլիի մանկապարտեզների միությունը 61738 լարիի խաղալիք է գնել։

Մրցույթում հաղթած «Չիկա» ՍՊԸ-ն քաղաքապետարանի մանկապարտեզների համար տրամադրել է 42 տեսակի ապրանքատեսակ։

Խաղալիքները ներառում են վիճակախաղի տոմսեր, կենդանիների հավաքածուներ, գունավոր փայտե կոնստրուկցիաներ, գլուխկոտրուկներ, տիկնիկներ և մեքենաներ: Խաղալիքների մեծ մասը պատրաստվում է Չինաստանում և Թուրքիայում։ «Չիկա» ՍՊԸ-ն քաղաքապետարան է բերել նաև Ռուսաստանում արտադրված իրեր և բաժանել մանկապարտեզներին։ Օրինակ՝ Ռուսաստանն է համարվում որպես քանդակագործական պլաստիլին և գուաշ արտադրող երկիր։

Մրցույթի համաձայն՝ բոլոր իրերը պետք է պատրաստված լինեն ոչ թունավոր նյութերից, չպետք է վնասակար նյութեր արտանետեն։

Փաստաթղթերի համաձայն, մատակարարը պարտավոր էր իր միջոցներով իրերը մատակարարել Մառնեուլիի նախադպրոցական ուսումնական հաստատության մանկապարտեզներին։

Ամբողջ քաղաքապետարանում գործում է ընդհանուր 14 մանկապարտեզ։ Նրանցից երկուսում ուսումնական գործընթացը դադարեցվել է վերականգնողական աշխատանքների պատճառով։

Լուսանկար՝ «Ռադիո Մառնեուլի» արխիվ

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print