Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային հանդիպմանը քննարկել է պաշտպանության նոր օրենսգրքի նախագիծը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի և նախարարության այլ ղեկավարների հետ։


Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը քննարկվել է պաշտպանության նոր օրենսգրքի նախագիծը, որը պատրաստվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ։

«Պաշտպանության նոր օրենսգրքի նախագիծը, ի թիվս այլ առաջնահերթությունների, ներառում է զորակոչային և պահեստային համակարգերի արդիականացումը և զինծառայողների սոցիալական պայմանների հետագա բարելավումը։ Զորակոչային և պահեստազորի համակարգերի արդիականացումից հետո ՊՆ կառավարման նոր մոտեցում կսահմանվի։ Կստեղծվի զինակոչիկների բոլորովին նոր, ճկուն համակարգ։

Պաշտպանական նոր օրենսգրքի նախագիծը մինչև տարեվերջ կներկայացվի Վրաստանի խորհրդարանի հաստատմանը։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ զինվորների համար արժանապատիվ պայմանների ստեղծումն ու նրանց սոցիալական երաշխիքների ապահովումը կառավարության առաջնահերթությունն է։ Նշվեց, որ նոր օրենսգիրքը ենթադրում է զինծառայողների համար բնակելի բնակարանների տրամադրում և օրենքով սոցիալական երաշխիքների կարգավորում։

Կառավարության ղեկավարի խոսքով, պաշտպանության նախարարության բյուջեն զգալիորեն աճում է, ինչը հնարավոր է դարձել 2022 թվականին ձեռք բերված երկնիշ տնտեսական աճի շնորհիվ։ Նշվել է, որ «Բանակային քաղաքի» շինարարությունը կավարտվի մի քանի ամսից, 1000-ից ավելի զինվորների կտրամադրվեն բնակարաններ, և այս ծրագիրը կշարունակվի նաև ապագայում»,- ասացին կառավարության ղեկավարությունից։

Հանդիպմանը մասնակցել են պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն, պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին և ՊԲ ղեկավարի տեղակալ, բրիգադային գեներալ Ջոնի Տատունաշվիլին։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր  ՝  პირველი არხი
Print E-mail
FaceBook Twitter Google