Մառնեուլիում կանցկացվի Հելոուինի տոնը

Հոկտեմբերի 31-ին Մառնեուլիի ամերիկյան անկյունում տեղի կունենա Հելոուինի տոնակատարություն։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 15:00-ին Մառնեուլիի ամերիկյան անկյունի և Մառնեուլիի հանրային գրադարանի համատեղ կազմակերպմամբ։

«Ռադիո Մառնեուլի» հետ զրույցում ամերիկյան անկյան համակարգող Մելեք Գուլիեւան ասում է, որ Հելոուինը նախորդ տարվա նման լայնածավալ միջոցառում չի լինելու, բայց կլինեն հետաքրքիր գործողություններ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

«Նախորդ տարվա համեմատ ձեւաչափը փոքր-ինչ փոխվելու է, այժմ միջոցառումը կկազմակերպվի փակ տարածքում։ Ցավոք, այն այնքան մասշտաբային չի լինի, որքան անցյալ տարի, թեև մինչ այժմ մեր հայտարարած նկարչական մրցույթը նվիրված է լինելու Հելոուինի տոնին և, ինչ-որ առումով, այն լինելու է դրա ավարտի տոնը։ Կունենանք նաև փոքրիկ երաժշտական ժամանց՝ օրը զվարճալի դարձնելու համար։ Նրանք կարող են ինքնուրույն գալ տարազներով: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս նրանք հնարավորություն կունենան ներկել իրենց դեմքերը։ Ամենակարևորը՝ կբացահայտենք նկարչական մրցույթի հաղթողներին և կտրամադրենք վկայականներ և խորհրդանշական նվերներ։ Նաև շնորհակալագրեր կհանձնենք բոլոր այն դպրոցներին, որոնք մասնակցել են»,- ասում է Մելեք Գուլիևան։

Միջոցառման շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան թեմատիկ կերպով ներկել իրենց դեմքերը, լուսանկարվել դեկորացիաների հետ, ներկա գտնվել Հելոուինի տոնին նվիրված նկարչական մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությանը։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում իրենց հետ բերել Հելոուինի համար բնորոշ աքսեսուարներ (կախարդի գլխարկ, ծեր կնոջ քիթ, դիմակ և այլն):

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google