Քենան Օմարովը խորհրդակցություն է անցկացրել վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 27-ին Մառնեուլիի քաղաքապետարանում Քենան Օմարովը հանդիպել է վարչական միավորների քաղաքապետի ներկայացուցիչների հետ։



«Ռադիո Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հանդիպման շրջանակներում քաղաքապետը ներկայացուցիչների հետ քննարկել է գյուղերում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը և ծանոթացել գյուղական աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագրերին։

«Հանդիպմանը քննարկվել են քաղաքապետարանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքները, - նշված է Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նշենք, որ վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչների հանդիպումը լրատվամիջոցների համար փակ էր։ Հանդիպման մասին տեղեկություն Մառնեուլիի քաղաքապետարանը «Ռադիո Մառնեուլի»-ին չի տրամադրել։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

 

Print E-mail
FaceBook Twitter Google