Հոկտեմբերի 27-ին Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է 10170
լարիի մրցույթ՝ ոռոգման ջրանցքների վերականգնման համար անհրաժեշտ
նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար։
Մրցութային առաջարկի համաձայն՝ Մառնեուլի 7 փողոցում և Ծերեթելի
գյուղում նախատեսվում է ոռոգման ջրանցքների վերականգնում։
«
Նախատեսվում է քաղաքի յոթ փողոցների (Դ. Աղմաշենեբելի,
Վաժա-Փշավելայի, Լերմոնտովի, Յագլուջիի, Թբիլիսյան փողոցի, Ռ. Լագիձեի
և հունվարի 20-ի փողոցների) ոռոգման հին ջրանցքը վերականգնել։
Ներկայումս ցանցը անսարք է, դրա վերականգնումն իրականացվում է
նախագծով։ Ծերեթելի գյուղում առկա բետոնե հեղեղատարները վնասված են,
դրանք պետք է փոխարինվեն և/կամ վերականգնվեն՝ համապատասխան հատված
որոշելով»,- նշված է Բացատրական քարտում։
Ոռոգման ջրանցքների վերականգնման համար անհրաժեշտ նախագծային և
ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման մրցույթի տեխնիկական
առաջադրանքով ՏԻՄ-ը Մառնեուլիի յոթ փողոցների ոռոգման ջրանցքի
վերականգնման համար հատկացրել է 200.000 լարի, իսկ 100.000. լարի
Ծերեթելի գյուղի համար։
Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային
առաջարկներ ներկայացնել նոյեմբերի 4-ից 7-ն ընկած
ժամանակահատվածում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան