Նախատեսվում է վերականգնել Մառնեուլիի յոթ փողոցի և Ծերեթելիի ոռոգման ջրանցքները

Հոկտեմբերի 27-ին Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է 10170 լարիի մրցույթ՝ ոռոգման ջրանցքների վերականգնման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար։

Մրցութային առաջարկի համաձայն՝ Մառնեուլի 7 փողոցում և Ծերեթելի գյուղում նախատեսվում է ոռոգման ջրանցքների վերականգնում։

«Նախատեսվում է քաղաքի յոթ փողոցների (Դ. Աղմաշենեբելի, Վաժա-Փշավելայի, Լերմոնտովի, Յագլուջիի, Թբիլիսյան փողոցի, Ռ. Լագիձեի և հունվարի 20-ի փողոցների) ոռոգման հին ջրանցքը վերականգնել։ Ներկայումս ցանցը անսարք է, դրա վերականգնումն իրականացվում է նախագծով։ Ծերեթելի գյուղում առկա բետոնե հեղեղատարները վնասված են, դրանք պետք է փոխարինվեն և/կամ վերականգնվեն՝ համապատասխան հատված որոշելով»,- նշված է Բացատրական քարտում։

Ոռոգման ջրանցքների վերականգնման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման մրցույթի տեխնիկական առաջադրանքով ՏԻՄ-ը Մառնեուլիի յոթ փողոցների ոռոգման ջրանցքի վերականգնման համար հատկացրել է 200.000 լարի, իսկ 100.000. լարի Ծերեթելի գյուղի համար։

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ ներկայացնել նոյեմբերի 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print