2022 թվականի նոյեմբերից երկրում ուժի մեջ կմտնեն որոշակի
կարգավորումներ։
Փոփոխությունները կմեկնարկեն նոյեմբերի 1-ից և կներառեն մի քանի
նորամուծություններ ամսվա ընթացքում։
Նոյեմբերի 1-ից բուժհաստատություններում կիրառվելու է ֆինանսավորման
նոր մոդել
Նոյեմբերի 1-ից Վրաստանում գործող բուժհաստատություններում կներդրվի
ֆինանսավորման նոր մոդել։ Մասնավորապես, մի քանի օրվա ընթացքում, ըստ
DRG մեթոդաբանության, ըստ բազային դրույքաչափի, հաշվարկվում է կոնկրետ
բժշկական միջամտության դրույքաչափը` հիվանդի կլինիկա մուտքից սկսած,
ներառյալ բուժումը և կլինիկայից դուրսգրումը: Սա նշանակում է, որ
հիվանդներն այլևս ստիպված չեն լինի վճարել կլինիկայի ներկայացրած և
պետության կողմից սահմանված գների տարբերությունը։
Նոյեմբերի 1-ից մրցակցության գործակալությունը կսկսի կիրառել
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը
Նոյեմբերի 1-ից մրցակցության գործակալությունը կսկսի կիրառել
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը։ Նշված օրենքն
ուժի մեջ է մտել հունիսի 1-ից։ Գործակալության տվյալներով՝ 2022
թվականի նոյեմբերի 1-ից կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ։
Գործակալությունը կուսումնասիրի ենթադրյալ խախտման հարցը, որն
առաջացրել կամ կարող է առաջացնել սպառողների խմբի շահերի խախտում։
Սույն օրենքի համաձայն՝ վաճառողը պարտավոր է հաճախորդին տրամադրել
ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն՝ ապրանքի տեսակի, բնութագրերի,
պիտանիության և այլնի մասին։ Նաև համոզվեք, որ ապրանքների կամ
ծառայությունների վաճառքը և միավորի գինը նշված են հստակ, հասկանալի
ձևով: Հաճախորդն իրավունք ունի, անհրաժեշտության դեպքում, պահանջել
ապրանքի վերանորոգում կամ փոխարինում, պայմանով, որ դա չի պահանջում
անհամաչափ կամ անտեղի բարձր արժեք:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան