Մառնեուլիի 9-ամսյա բյուջեի կատարողականի հաշվետվությունը կքննարկվի սակրեբուլոյի հաջորդ նիստում

Մառնեուլիի քաղաքապետարանը սակրեբուլոյին տեղեկատվություն է տրամադրել քաղաքապետարանի 2022 թվականի տեղական բյուջեի իննամսյա կատարողականի մասին։

«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի խորհրդի գրասենյակի ղեկավար Նինո Բերիձեն ասել է, որ խորհրդի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը զեկույցը կքննարկի այս շաբաթ և իր գնահատականը կտա խորհրդի հաջորդ նիստի համար։

«Զեկույցի քննարկումն անպայման կհրապարակվի։ Ինչպես միշտ, հանձնաժողովը բաց լսումներ է ունենալու, և բոլոր ցանկացողները կարող են մասնակցել: Սրանք 9 ամսվա արդյունքներ են»։

Մառնեուլիի սակրեբուլոյի խորհրդի գրասենյակի ղեկավարի խոսքով, մինչև քաղաքային խորհրդի հաջորդ նիստը, ֆինանսաբյուջետային հանձնաժողովը կգնահատի բյուջեի կատարման 9-ամսյա հաշվետվությունը, որից հետո հարցը կքննարկվի սակրեբուլոյի խորհրդի նիստում։
Համաձայն Վրաստանի տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ մունիցիպալիտետի քաղաքապետը և մունիցիպալ խորհրդի անդամը պարտավոր են տարին առնվազն մեկ անգամ, ոչ ուշ, քան նոյեմբերի 1-ը, հանրային հանդիպումներ կազմակերպել քաղաքապետարանի ընտրողների հետ , քաղաքապետարանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված կարգով և նրանց ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություն, հաշվետվության քննարկման ժամանակ պատասխանել քաղաքապետարանի ընտրողների կողմից տրված հարցերին։

Քաղաքապետարանի տարածքում գրանցված ընտրողն իրավունք ունի ներկա գտնվել համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի հրապարակային հաշվետվությունների քննարկմանը:



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google