10 ամսում Մառնեուլիում ծնվել է 1226 երեխա
2022 թվականի 10 ամիսների ընթացքում Մառնեուլիի քաղաքապետարանում
ծնվել է 1226 երեխա։
679 տղա և 547 աղջիկ։ Վիճակագրությունն արտացոլում է
հունվար-հոկտեմբերի տվյալները։
Քաղաքապետարանում գործում է երկու ծննդատուն։ «Ռադիո Մառնեուլի»
տեղեկություն է խնդրել «Ավերսի» և «Ջեո Հոսփիթալ» բժշկական
հաստատություններից։
Ըստ տվյալների՝ 2022 թվականին Մառնեուլիի «Ջեո Հոսփիթալ» ծննդատանը
ծնվել է 630 նորածին, որից 355-ը՝ արական, 279-ը՝ իգական սեռի։
«Ավերսի» ծննդատանը 10 ամսում ծնվել է 592 երեխա, որից 324-ը՝ տղա,
264-ը՝ աղջիկ։
Նշենք, որ 2021 թվականին Մառնեուլիում ծնվել է 1595 երեխա։
Ետնանկարը ՝ Ռադիո «Մառնեուլի» արխիվ
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան