Ի՞նչ արժե հարսանյաց զգեստների վարձակալությունը Մառնեուլիում
Մառնեուլիում հարսանյաց զգեստների լայն ընտրության հնարավորություն կա։ Հարսանյաց զգեստների խանութների մեծ մասը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում՝ Ռուսթավելի փողոցում։ «Ռադիո Մառնեուլին» ներկա էր շուրջ տասը հարսանյաց խանութներում։

Հարսանյաց զգեստների վարձակալության արժեքը սկսվում է 100 լարիից և տատանվում մինչև 1000 լարիի: Գները հիմնականում որոշվում են զգեստի որակով և դիզայնով։ Սրահների ներկայացուցիչներից շատերն ասում են, որ Մառնեուլին առանձնանում է տոնական զգեստների գնով, ինչի պատճառով հաճախորդներ ունեն նաև այլ քաղաքապետարաններից։

«Կան, որ օրական 10 հարս են ունենում, բայց ես, օրինակ, այսօր մի հարս ունեի, գեղեցիկ զգեստ է ընտրել։ Մեր աշխատանքը կախված է սեզոնից։ Հիմա, օրինակ, հարսանիք չկա դեկտեմբերին, ոչ էլ հունվարին։ Փետրվարին ավելի շատ նշանադրություններ են անում։ Անցած ամիս շատ հարսանիքներ եղան։ Ինչ վերաբերում է գներին, ապա Մառնեուլիում համեմատաբար էժան է։ Թբիլիսիից հաճախ են գալիս այստեղ
»,- մեզ հետ զրույցում ասաց հարսանյաց զգեստների խանութի ներկայացուցիչներից մեկը։

Զգեստի վարձակալությունը բյուջետային տարբերակներից է, թեև կա նաև գնման տարբերակ։ Ինչպես մեզ հայտնեց սրահի ներկայացուցիչը, գնման դեպքում գները կրկնապատկվում են։

«Մարդիկ կան, որ մեզ պատվեր են տալիս, որ ուզում են զգեստ գնել։ Այս դեպքում դա թանկ է։ Գինը նույնպես տատանվում է՝ կախված մոդելից։ Գիտեմ, որ Թբիլիսիում ու Բաթումում ավելի թանկ է։ ։ Ցանկացած զգեստ, որն այստեղ արժե 220-250 լարի, այնտեղ վարձով է տրվում 500-600 լարիով։ Այստեղ գալիս են նաև Բաթումիից, վերջերս մի աղջիկ ամուսնացել է Բաթումում և ասել, որ Բաթումում 500 լարիով զգեստ է վարձել, որն այստեղ արժե 250 լարի։ Մեր աշխատանքը կախված է սեզոնից։ Այժմ հարսանյաց սեզոնը գրեթե ավարտված է։ Ստացվում է, որ վեց ամիս լավ ենք աշխատում, վեց ամիս ոչ այնքան
»

Մառնեուլիի հարսանյաց զգեստների խանութներից մեզ հայտնեցին, որ ամսական միջինը 30 զգեստ են վարձակալում։ Սա ամենապասիվ շրջանն է, երբ հարսանիքների կազմակերպման ամիսներն ավելի քիչ են։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google