Գրիպի անվճար պատվաստումը կտևի մինչև նոյեմբերի 22-ը
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար կլինի բոլորի համար մինչև նոյեմբերի 22-ը։

Գործակալության տվյալներով՝ ողջ հանրապետությունում սեզոնային գրիպի դեմ պատվաստումը 6 ամսականից սկսած անվճար է, և ցանկացողները ծառայությունը կստանան պատվաստման գործընթացում ընդգրկված շուրջ 400 բուժհաստատություններում։

«Պետական իմունականխարգելման ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել Sanofi Pasteur-ի չորս բաղադրիչ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ, որը ԱՀԿ-ի կողմից առաջարկվող պատվաստանյութերից է։

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնը սեպտեմբերի վերջին սկսել է պատվաստումները։ Առաջին փուլում ծառայությունները ստացել են հիվանդության բարդությունների բարձր ռիսկ ունեցող անձինք։ Իսկ մինչև նոյեմբերի 22-ը պատվաստումն անվճար կլինի բոլոր ցանկացողների համար
»,- ասվում է NCDC-ի տարածած հայտարարության մեջ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  ნეტგაზეთი

Print E-mail
FaceBook Twitter Google