Հանդուրժողականության օրը Սոցիալական ապահովության կենտրոնն անդրադառնում է փոքրամասնությունների իրավական կարգավիճակին

Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ Սոցիալական արդարության կենտրոնը անդրադառնում է Վրաստանում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավական կարգավիճակին

և կոչ է անում Վրաստանի կառավարությանը ժամանակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել ավելի արդար և հավասար քաղաքականություն վարելու համար։ «Սոցիալական արդարության» կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ վերջին տարիներին էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավական և սոցիալական վիճակը հիմնարար քաղաքական փոփոխությունների և բարեփոխումների առարկա չի դարձել։

«Փոքրամասնությունների քաղաքական մասնակցությունը կտրուկ վատացել է 2020 թվականի ընտրություններից հետո։ Այս իրավիճակում խորհրդարանում փոքրամասնությունները ներկայացնող ընդամենը 6 պատգամավոր կա, ինչը նախորդ տարիների տվյալների համեմատ ամենացածր մակարդակն է։ Էթնիկ փոքրամասնությունների քաղաքական մասնակցությունը ցածր է նույնիսկ այն համայնքներում, որտեղ այդ խմբերն ապրում են կոմպակտ և ավանդաբար: Պետական բարձրագույն մարմիններին առընթեր չկան կանոնավոր, ժողովրդավարական և ներառական խորհրդատվական մեխանիզմներ, որոնք ոչ գերիշխող էթնիկ խմբերին հնարավորություն կտան իրական ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործընթացի վրա։ Մինչ այժմ խնդրահարույց է Քվեմո Քարթլիի և Կախեթիի շրջաններում ծառայությունների մատուցման և տեղական ինքնակառավարման մակարդակով վարչական վարույթում դիտարկել փոքրամասնությունների լեզուները։ Փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում առավել տեսանելի են կլանային և ոչ ֆորմալ կառավարման պրակտիկան (հատկապես Ջավախքում), և ակնհայտ է, որ ինստիտուցիոնալ քաղաքականությունը թույլ չի տալիս այդ շրջանների իրական ժողովրդավարացումը։ Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում Վրաստան պետությունը պարտավոր է դրական միջոցներ ձեռնարկել փոքրամասնությունների քաղաքական մասնակցությունը խթանելու համար, և այս հանձնարարականը ներառվել է Եվրոպայի խորհրդի բոլոր երեք փուլերի գնահատման մեջ։ Սակայն, չնայած այս կոչերին, կառավարությունը որեւէ էական քայլ չի ձեռնարկել էթնիկ փոքրամասնությունների քաղաքական մասնակցությունը մեծացնելու ուղղությամբ»։

Կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանում կարևոր մարտահրավեր է մնում նաև էթնիկ փոքրամասնությունների զբաղվածությունը պետական ծառայության մեջ։ Հայալեզու և ադրբեջանախոս համայնքների համար որակյալ կրթության հասանելիությունը մնում է խնդրահարույց՝ այդ համայնքները խոցելի դարձնելով սոցիալական մեկուսացման և աղքատության նկատմամբ: Էթնիկ փոքրամասնությունների համայնքները գրեթե 3 անգամ ավելի քիչ հնարավորություն ունեն նախադպրոցական հաստատություններ։ Դեռևս խնդրահարույց են հանրակրթության որակը և ուսուցիչների որակավորման ու դասագրքերի չափորոշիչի հարցը։

Սոցիալական արդարության կենտրոնի հայտարարությունն ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ.

Լուսանկար՝ Սոցիալական արդարության կենտրոն



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google