Նոյեմբերի 21-ին Մառնեուլում կնշվի «Շոթաոբան»
Նոյեմբերի 21-ին Մառնեուլիում նշվում է «Շոթաոբան»։ ՏԻՄ-ն արդեն պարզեցված կարգով 200 լարիի ծաղիկ է գնել ձեռներեց Շորենա Սվիանիձե-Մաճավարիանիից։ Մեկ ծաղկեպսակի համար քաղաքապետարանը վճարել է 140 լարի, իսկ 10 վարդի համար՝ 60 լարի։

Ինչպես Ռադիո «Մառնեուլին» հայտնել են ՏԻՄ-ից, «Շոթաոբան» կնշվի Մառնեուլիի հանրային գրադարանում փոքրիկ միջոցառմամբ, որտեղ տարբեր դպրոցների աշակերտներ կկարդան հատվածներ Ընձենավորից։

Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքային խորհուրդը աջակցել է «Շոթաոբաի» տոնի հաստատմանը 2021 թվականի օգոստոսի 6-ին։ Քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Էլգուջա Կուպատաձեն տոնը սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքապետարանի խորհրդի նիստում և նշել, որ «Շոթաոբաի» պետական տոնը պետք է նշվի քաղաքապետարանում ամեն տարի նոյեմբերի 20-ին։

Նշենք, որ Մառնեուլիում գտնվող Շոթա Ռուսթավելլիի հուշարձանը պաշտոնապես բացվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին։ Արձանի գնումն ու տեղադրումը քաղաքապետարանին արժեցել է 112 520 լարի։

Լուսանկար՝ Ռադիո «Մառնեուլի» արխիվ

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google