Պեկինում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով փակվել են այգիներն ու թանգարանները
Կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով Պեկինում փակվել են այգիներն ու թանգարանները։

Չինաստանում անցած օրվա ընթացքում գրանցվել է վարակման 28 127 նոր դեպք՝ մոտենալով ապրիլին վարակվածների ամենօրյա պիկին։ Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Գուանչժոու քաղաքում և Չունցինի մունիցիպալիտետում։ Վարակման դեպքերը նոր ռեկորդ են գրանցել նաև մայրաքաղաք Պեկինում, որտեղ վերջին մեկ օրում գրանցվել է 1438 դեպք։

Նշենք, որ արձանագրվել է նաև Covid-19-ից մահվան 2 նոր դեպք։

Պեկին մուտք գործելու կանոնները խստացվել են։ Այլ երկրներից ժամանողները պետք է երեք օրվա ընթացքում անցնեն COVID-ի թեստ՝ մինչև իրենց բնակության վայրը լքելու իրավունք ստանալը։

Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი "Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google