USAID-ը 20 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր է սկսում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար
USAID-ը նոր ծրագիր է սկսում -Այսպես է կոչվում նախագիծը, որի պաշտոնական բացմանը ներկա էր ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։ Ինչպես նա նշեց լրատվամիջոցների հետ զրույցում, ծրագիրն արժե 20 մլն դոլար և կաջակցի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ամրապնդմանը։

«Ծրագիրն ուղղված է նրան, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները շարունակեն դարավոր ավանդույթը, որը նշանակում էր մասնակցություն երկրի բարգավաճմանն ու զարգացմանը։ Վրաստանն այս առումով մեծ հարստություն ունի։ Վրաստանն ունի դարավոր ավանդույթ, թե ինչպես են տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչներ մասնակցել Վրաստանի զարգացմանը, նրա գանձերի պաշտպանությանը և հասարակության զարգացման տնտեսական և այլ ասպեկտներին: Այս ծրագրի շրջանակներում համագործակցություն կլինի, իհարկե, կառավարության, քաղաքացիական հասարակության, տեղական գործընկերների հետ, որպեսզի ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները կարողանան ներգրավվել հասարակական կյանքի զարգացման գործում, ակտիվորեն հնչեցնել սեփական գաղափարները, կարծիքները և նպաստել երկրի հասարակությանը, տնտեսությանը և սոցիալական զարգացմանը»,- ասել է Քելի Դեգնանը։


Թբիլիսիում կայացել է USAID-ի նոր՝ «Միասնություն բազմազանության մեջ» ծրագրի պաշտոնական բացումը։ Ծրագրի բացմանը ներկա էին միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարը, Մառնեուլիում աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրավիրված այլ հյուրեր։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google