Կոստավայի փողոցում ռետինե արգելակներ կտեղադրվեն, եթե դիմեն քաղաքապետարան

Կոստավայի փողոցում աևհեստական  արգելակներ "պառկած ոստիկան" կտեղադրեն քաղաքապետարան դիմելուց հետո։

Նոյեմբերի 23-ին Մառնեուլիի Մերաբ Կոստավա փողոցում ճանապարհատրանսպորտային պատահարից 17-ամյա աղջիկ է մահացել։ Այս փողոցում են գտնվում դպրոց, քոլեջ և բնակելի տներ։

Ճանապարհը միջազգային նշանակություն ունի և ցերեկային ժամերին օգտվում են հարյուրավոր բեռնատարներ ու մեքենաներ։ Տեղացիները պատմում են, որ մեքենաները մեծ արագությամբ են շարժվում, և վթարները հաճախակի են լինում։ Ճանապարհին դրված միակ պառկած ոստիկանը տեղադրվելուց անմիջապես հետո փչացել է։

"Ռադիո Մառնեուլի»-ն ՏԻՄ-ից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախատեսում են իրենց նախաձեռնությամբ պառկած ոստիկան տեղադրել նշված հատվածում, թե՞ ինչպես է հնարավոր ճանապարհի նշված հատվածի անվտանգությունն ապահովել։ Ինչպես տեղեկացրին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Մերաբ Կոստավայի փողոցը պատկանում է ավտոճանապարհների վարչությանը։ Տեղացիները պետք է դիմեն քաղաքապետարան՝ արհեստական  արգելակ տեղադրելու  խնդրանքով, որից հետո քաղաքապետարանը միջնորդություն կներկայացնի Ճանապարհային վարչություն։

Նոյեմբերի 23-ին Մառնեուլիի Մերաբ Կոսատավա փողոցում՝ երկրորդ դպրոցի մոտ, ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կիզիլաջլոյում բնակվող 17-ամյա մի աղջկա, որը տեղում մահացել է։ 17-ամյա երիտասարդը սովորում էր Մառնեուլիի դպրոցներից մեկում 12-րդ դասարանում և պատրաստվում էր նախապատրաստական ​​կուրսի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարհմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print