Քելլի Դեգնան - Երբ վրացիներն առատաձեռն մարդասիրական աջակցություն են առաջարկում ուկրաինացի ժողովրդին, կարծում եմ, արդեն պարզ է, թե վրացի ժողովուրդը որ կողմում է կանգնած
Երբ վրաց ժողովուրդը առատաձեռն մարդասիրական աջակցություն է ցուցաբերում ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է իր երկրի և ինքնության համար, կարծում եմ, արդեն պարզ է, թե որ կողմում է վրաց ժողովուրդը, լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելիի Դեգնանը։

Դեգնանիի խոսքով՝ Ուկրաինան պայքարում է տարածքային ամբողջականության, իր ժողովրդի ինքնության համար, և դա վրացիները շատ լավ գիտեն սեփական փորձից, երբ Ռուսաստանը փորձում էր խլել նրանց ինքնությունն ու տարածքը, ինքնիշխանությունը։

«Իմ կարծիքով, պարզ է, թե ում կողմից է վրաց ժողովուրդը, և դա համերաշխություն է ուկրաինացի ժողովրդի հետ։ Ուկրաինան պայքարում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար, պայքարում է որպես երկիր գոյության, ժողովրդի ինքնության համար։ Սա այն ամենն է, ինչ վրացիները շատ լավ ու խորապես գիտեն սեփական փորձից, երբ Ռուսաստանը փորձում էր խլել ձեր ինքնությունն ու տարածքը, ինքնիշխանությունը։ Երբ վրաց ժողովուրդն իր առատաձեռն մարդասիրական աջակցությունն է ցույց տալիս ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է իր երկրի և ինքնության համար, կարծում եմ, արդեն պարզ է, թե վրացի ժողովուրդը որ կողմում է կանգնած»,- ասել է Քելի Դեգնանը։
Աղբյուր ՝ პირველი არხი
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print