Թբիլիսիի ամանորյա միջոցառումներն արժեն մինչեւ 5 մլն լարի
Այս տարի Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է առանց մրցույթի ամանորյա միջոցառումների համար ծախսել 4 994 200 լարի։


Քաղաքապետարանն արդեն ստացել է Պետական ​​գնումների գործակալության հավանությունը։

Թբիլիսիի քաղաքապետարանը նշում է, որ նախատեսված միջոցառումների մեծ մասը հեղինակային աշխատանք է, և դա պատճառներից մեկն է, որ անհնար է դարձել մրցույթ հայտարարել։

«Վերոնշյալ միջոցառումները ծառայում են մայրաքաղաքում ամանորյա տրամադրություն ստեղծելուն։ Դրանց մեծ մասն անցկացվում է բաց երկնքի տակ, և այցելությունն անվճար է լինելու բոլորի համար։ Նախատեսված ամանորյա տարաբնույթ միջոցառումները անջնջելի տպավորություն կթողնեն ինչպես մայրաքաղաքի բնակիչների,  այնպես էլ  օտարերկրյա հյուրերի վրա։

Նախատեսվող միջոցառումները համապետական ​​նշանակություն ունեն, ուստի դրա իրականացումը պահանջում է համալիր մոտեցում, քանի որ պետք է հաշվի առնել բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններ»,- այսպես են բացատրել քաղաքապետարանը գնումների գործակալությանը տրամադրված տեղեկատվության մեջ իրադարձությունների կարևորությունը։ .

«Հատուկ կազմակերպված տարածքներում նախատեսվում են միջոցառումներ՝ հաշվի առնելով բոլոր տարիքային կատեգորիաները, կներկայացվեն մանկական համերգներ, թատերական ներկայացումներ, հեքիաթների կերպարներ, տարբեր ժամանցային և մշակութային միջոցառումներ, կլինեն երթեր, ներկայացումներ, անսամբլների, նվագախմբերի, էստրադայի համերգներ,  կենդանի շոուներ,  հյուրերի տրամադրությունը  կբարձրացնի Ձմեռ պապը աջակցող դերասանական կազմով։

Տարբեր ամանորյա թեմատիկ ֆոտոգոտիներ, ծավալային ինստալացիաներ և ձևավորում/դեկորացիաներ կտեղադրվեն՝ զարդարված տոնածառեր, թեմատիկ կամարներ, բեմական զարդեր, կամուրջների, փողոցների թեմատիկ ձևավորում, ծավալային ինստալացիաներ (Ձմեռ պապի տուն և արհեստանոց, ամանորյա լաբիրինթոս։ , ամանորյա գնացք և այլն) և այլն»,- նշում է Թբիլիսիի քաղաքապետարանը գնումների գործակալությանը տրամադրված տեղեկատվության մեջ։

Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, տեղի կունենա ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ գալա համերգին կմասնակցեն շուրջ 200 երաժշտական ​​կատարողներ, այդ թվում՝ երգչախմբեր, անսամբլներ, բենդեր և նվագախմբեր։


Աղբյուր ՝ radiotavisupleba.ge
"
Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print