Հանրային հատվածում հունվարի 3-ից 6-ը արձակուրդներ են, աշխատանքը կվերսկսվի հունվարի 9-ից
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ 2023 թվականի հունվարի 3-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը արձակուրդ է նշանակվել Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքով սահմանված վարչական մարմիններում աշխատողների համար։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն ստորագրել է համապատասխան բանաձեւը։ Տեղեկությունը հրապարակում է Վրաստանի կառավարությունը։

Ինչպես նշված է որոշման մեջ, վարչական մարմինը սահմանում է իր ենթակայության տակ գտնվող և համակարգում ընդգրկված ծառայություններն ու աշխատողները, որոնց նկատմամբ սույն որոշումը չի տարածվի, եթե նրանց գործառույթների կատարումը պետական ​​իշխանության և բնականոն իրականացման համար անհետաձգելի անհրաժեշտություն է։ 

Բանաձեւը չի տարածվում Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության ենթակա անձանց առջեւ կատարվող ֆինանսական պարտավորությունների վրա։

Բացի այդ, վերոնշյալ որոշումը չի տարածվում «Պետական ​​գնումների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված պետական ​​գնումների հետ կապված գործունեության վրա։

Օրացույցի համաձայն՝ հունվարի 9-ից կվերսկսվեն աշխատանքները պետական ​​հատվածում։

Աղբյուր ՝
ნეტგაზეთი
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան


Print