Մառնեուլիի «Մանգալ» ռեստորանում 10 երեխա է թունավորվել

Դեկտեմբերի 25-ին Մառնեուլիի «Մանգալ» ռեստորանում տասը անչափահաս է թունավորվել։



Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայում սննդային թունավորման պատճառով բուժում են անցնում երեք երեխա։ «Ավերսի»-ի մենեջեր Մանանա Կապանաձեն «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել է, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին, անչափահաս երեխաներ են ընդունվել բժշկական հաստատություն։

«Երեկ գիշերվա հերթափոխի ժամանակ երեք հիվանդ է բերվել։ Նրանցից երկուսը 10 տարեկան են, իսկ մեկը՝ 11 տարեկան։ Նրանց վիճակը կայուն է», - ասել է Մանանա Կապանաձեն

Սննդի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի տարածաշրջանային ծառայությունը դադարեցրել է «Մանգալ» ռեստորանի արտադրական գործընթացը խիստ անհամապատասխանության պատճառով։

Ինչպես Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնել են Սննդի ազգային գործակալությունից, գործակալության տեսուչները ստուգել են օբյեկտը ստացված հաղորդագրության հիման վրա, ըստ որի՝ արձանագրվել է 10 դեռահասի թունավորման դեպք։ Գործակալությունը տեղեկությունն ստանալուց անմիջապես արձագանքել է։ Սննդի նմուշները վերցվում են լաբորատոր հետազոտության համար։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print