Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 180 հազար լարիով կոյուղու մաքրման մեքենա գնել

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է ձեռք բերել կոյուղաջրերի մաքրման մեքենա։

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից մաքրման սարքի գնման մրցույթի համաձայն՝ կոյուղու մաքրման մեքենան պետք է  արտադրված լինի  2022 թվականից ոչ շուտ։

«Կեղտաջրերի մաքրման բաքի ծավալը պետք է լինի առնվազն 3000 լիտր և ոչ ավելի, քան 5000 լիտր։  Նյութը պետք է լինի պողպատ կամ ածխածնային պողպատ",- այս  մասին նշված է գնման օբյեկտի տեխնիկական նկարագրության մեջ։

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը դեկտեմբերի 21-ին հայտարարել է կոյուղաջրերի մաքրման մեքենայի գնման մրցույթ։ Սանիտարական մեքենայի համար Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է վճարել 180 հազար լարի։

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային առաջարկներ ներկայացնել հունվարի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է պայմանագիրը կնքելուց հետո 60 օրացուցային օրվա ընթացքում Մառնեուլիի քաղաքապետարանին հանձնել կոյուղաջրերի մաքրման մեքենան։

Նշենք, որ այս փուլում Մառնեուլիի մունիցիպալիտետում իրականացվում է ջրի և կեղտաջրերի կազմակերպման նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է նաև Մառնեուլի քաղաքի կոյուղու կազմակերպում։ Ծրագիրն արժե 56 մլն դոլար և պետք է ավարտվի մինչև 2024 թվականի վերջ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print