Մաղալաշվիլիի կամրջի վերականգնման համար անհրաժեշտ է 1 880 000 լարի

Մառնեուլիում կվերականգնվի Դուրմիշխան Մաղալաշվիլիի կամուրջը։

Դեկտեմբերի 26-ին քաղաքային խորհրդի անդամներից Ադիլ Ալիևը նախագիծը ներկայացրել է Մառնեուլիի քաղաքային խորհրդի նիստում հաստատման։

Ինչպես նա նշեց «Ռադիո Մառնեուլի»  հետ զրույցում, կենտրոնական բյուջեի ֆինանսավորմամբ ամբողջությամբ կվերականգնվի քաղաքի կենտրոնում գտնվող կամուրջը։

«2022 թվականի դեկտեմբերի 21-ին գրություն է ստացվել Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետից՝ նախագծի հաստատման խնդրանքով։ Խոսքը վերաբերում է Վրաստանի Տարածաշրջանային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախագծին` Մառնեուլի քաղաքի Դուրմիշխան Մաղալաշվիլիի  կամրջի ամբողջական վերականգնմանը։ Ծրագրի ընթացիկ բյուջեն կազմում է 1 880 000 լարի։ Մենք հավանություն ենք խնդրում»,- ասել է Մառնեուլուլիի քաղաքային խորհրդի անդամ Ադիլ Ալիեւը։

Նշված հարցին պատգամավորները դրական են քվեարկել։ Ադիլ Ալիեւի խոսքով, նշված նախագիծը կուղարկվի Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարություն ֆինանսավորման համար։

Դեկտեմբերի 26-ին քաղաքային խորհրդի նիստում հաստատվել է Մառնեուլիի 2023թ  բյուջեն։  Այս փուլում տեղական ինքնակառավարման բյուջեն որոշվել է 46 856 300 լարի։ Ինչպես մեզ հետ զրույցում ասացին օրենսդիր մարմնում, սա բյուջեի վերջնական տարբերակը չէ, և գումարն ակնկալում են կենտրոնական բյուջեից։ Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության պետի պաշտոնակատար Մայա Նավերյանին  խոսեց հաջորդ տարվա բյուջեում նշված գումարների մասին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print