Ամանորի գիշերը Մառնեուլիում երկվորյակներ են ծնվել

Ամանորին Մառնեուլիում երկվորյակ քույր-եղբայր են ծնվել։ Երեխաները ծնվել են Geo-Hospitals-ի ծննդատանը։



Ինչպես մեզ ասացին նույն բուժհաստատությունում, նորածինները մինչ այժմ մնում են կլինիկայում։

Նոր տարում Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայում ևս մեկ երեխա է ծնվել։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Ավերս»-ի մենեջեր Մանանա Կապանաձեն, հունվարի 2-ին իրենց բուժհաստատությունում աղջիկ է ծնվել։

2022 թվականի 10 ամիսների ընթացքում Մառնեուլիի
քաղաքապետարանում ծնվել է 1226 երեխա։

679 տղա և 547 աղջիկ։ Վիճակագրությունն արտացոլում է հունվար-հոկտեմբերի տվյալները։

Ըստ տվյալների՝ 2022 թվականին Մառնեուլիի «Geo Hospitals» ծննդատանը ծնվել է 630 նորածին, որից 355-ը՝ արական, 279-ը՝ իգական։

«Ավերսի» ծննդատանը 10 ամսում ծնվել է 592 երեխա, որից 324-ը՝ տղա, 264-ը՝ աղջիկ։

Լուսանկարը ՝ "Ռադիո Մառնեուլիի"  արխիվ

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google