Ամանորին Մառնեուլիում երկվորյակ քույր-եղբայր են ծնվել։ Երեխաները
ծնվել են Geo-Hospitals-ի ծննդատանը։
Ինչպես մեզ ասացին նույն բուժհաստատությունում, նորածինները մինչ այժմ
մնում են կլինիկայում։
Նոր տարում Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայում ևս մեկ երեխա է ծնվել։
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Ավերս»-ի մենեջեր Մանանա Կապանաձեն,
հունվարի 2-ին իրենց բուժհաստատությունում աղջիկ է ծնվել։
2022 թվականի 10 ամիսների ընթացքում Մառնեուլիի քաղաքապետարանում
ծնվել է 1226 երեխա։
679 տղա և 547 աղջիկ։ Վիճակագրությունն արտացոլում է
հունվար-հոկտեմբերի տվյալները։
Ըստ տվյալների՝ 2022 թվականին Մառնեուլիի «Geo Hospitals» ծննդատանը
ծնվել է 630 նորածին, որից 355-ը՝ արական, 279-ը՝ իգական։
«Ավերսի» ծննդատանը 10 ամսում ծնվել է 592 երեխա, որից 324-ը՝ տղա,
264-ը՝ աղջիկ։
Լուսանկարը ՝ "Ռադիո Մառնեուլիի" արխիվ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան