Վթարի հետևանքով աղջկա մահից անցել է 50 օր՝ փողոցում պառկած ոստիկան չի տեղադրվել
Մառնեուլի քաղաքի Կոստավա փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով դեռահաս աղջկա մահից 50 օր է անցել։ Կոստավայի փողոցում՝ այն հատվածում, որտեղ աղջիկը մահացել է,  պարկած ոստիկան չկա։

17-ամյա աղջկա մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։  Նոյեմբերի 25-ին «Մառնեուլի» ռադիոկայանը Մառնեուլիի տեղական ինքնակառավարումից հետաքրքրվել է, թե արդյոք նախատեսում են իրենց նախաձեռնությամբ պառկած ոստիկան տեղադրել նշված հատվածում, թե՞ ինչպես է հնարավոր ճանապարհի նշված հատվածի անվտանգությունն ապահովել։ Ինչպես տեղեկացրին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Մերաբ Կոստավայի փողոցը պատկանում է ավտոճանապարհների վարչությանը։ Տեղացիները պետք է դիմեն քաղաքապետարան՝ պարկած ոստիկան տեղադրելու համար, որից հետո քաղաքապետարանը միջնորդություն կներկայացնի Ճանապարհային վարչություն։

Այսօր՝ հունվարի 12-ին, « Ռադիո Մառնեուլի»-ին Ճանապարհների վարչությունից հայտնել են, որ Մառնեուլիի քաղաքապետարանի անունով մուտքագրված նամակը չի որոնվում, սակայն, իրենց պարզաբանմամբ, քաղաքապետարանը կարող է դիմել ավտոճանապարհների վարչությանը համապատասխան հայտարարությամբ, սակայն համակարգում փնտրելու համար անհրաժեշտ է քաղաքապետարանի նամակի համարը։

«Ռադիո Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանում հայտնել են, որ քաղաքացիները չեն խնդրել Կոստավայի փողոցում պառկած ոստիկանի տեղադրումը։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ պարզաբանեցին, որ ՏԻՄ-ը չունի ճանապարհային նշանների և արագությունը սահմանափակող սարքերի տեղադրման համար սեփական նախաձեռնությամբ դիմելու ճանապարհների վարչություն։ Քաղաքապետարանից կրկին բացատրում են, որ եթե տեղացիները ցանկանում են Կոստավայի փողոցում պառկած ոստիկան տեղադրել, ապա գրավոր դիմեն քաղաքապետարան։

Անկախ նրանից՝ քաղաքացիները դիմել են Մառնեուլիի քաղաքապետարան, թե ոչ, փաստն այն է, որ Կոստավայի փողոցում պառկած ոստիկան 17-ամյա աղջկա մահից 50 օր անց էլ չի  տեղադրվել։

Ճանապարհը միջազգային նշանակություն ունի և ցերեկային ժամերին օգտվում են հարյուրավոր բեռնատարներ ու մեքենաներ։ Տեղացիները պատմում են, որ մեքենաները մեծ արագությամբ են երթևեկում, և վթարներ հաճախակի են լինում։ Ճանապարհին դրված միակ պառկած ոստիկանը տեղադրվելուց անմիջապես հետո փչացել է։ Ճանապարհի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել վթարը, գտնվում են քոլեջ, դպրոց և բնակելի տներ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print