Ռուսթավիի քաղաքապետարանը օգտագործված ավտոբուսներ է նվիրել
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարմանը։
Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից անհատ ձեռներեց Գիորգի Սացերաձեի
հետ կնքված պարզեցված գնման համաձայն՝ Ռուսթավիի քաղաքապետարանի
կողմից Մառնեուլին նվիրաբերած ավտոբուսները տեխնիկական զննման և
վերանորոգման կարիք ունեն։
«Ի
նչպես գիտեք, Ռուսթավիի քաղաքապետարանը 3 (երեք) միավոր
օգտագործված ավտոբուսներ է հանձնել Մառնեուլիի քաղաքապետարանին
անվճար օգտագործման համար։ Ավտոբուսները, իրենց շահագործումը
շարունակելու համար, և՛ տեխզննման, և՛ ընթացիկ վերանորոգման կարիք
ունեն, այդ իսկ պատճառով դրանք պետք է տեղափոխվեն
էվակուատորով»։ - նշված է գնումների պարզեցված
հաշվետվության քարտում։
Մառնեուլիի քաղաքապետարանը Գիորգի Սացերաձեի հետ 1350 լարիի պարզեցված
գնում է կնքել էվակուատորով ավտոբուսների տեղափոխման ծառայության
համար։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան