Ինչպիսի՞ ծրագրեր կարող են ֆինանսավորվել գյուղի աջակցության ծրագրով

Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հրապարակել է «Գյուղի աջակցության ծրագրով» ֆինանսավորվող նախագծերի ցանկը։


Տեղի բնակչության որոշմամբ տարբեր գյուղերում հնարավոր կլինի իրականացնել հետևյալ ծրագրերը՝ 

  • Խմելու ջրի համակարգեր (ներառյալ հորեր, ջրատարներ, ջրամբարներ, մաքրման օբյեկտներ և այլն)
  • Ոռոգման համակարգեր
  • Դրենաժային համակարգեր
  • Ճանապարհներ և ճամփեզրի սպասասրահներ; Ինչպես նաև մայթեր և ճանապարհների բաղկացուցիչ մասեր
  • այլ ենթակառուցվածքներ
  • Կամուրջներ, վանդակաճաղեր, անցումներ
  • Փողոցի լույս
  • դպրոցների հարակից տարածքի բարեկարգում
  • Նախադպրոցական հաստատություններ և համապատասխան գույքագրում
  • ամբուլատոր շենքեր
  • Գերեզմանոցների ցանկապատում և բարեկարգում
  • սպորտային ենթակառուցվածքներ, խաղադաշտեր և խաղադաշտերի գույքագրում
  • Հրապարակներ, այդ թվում՝ մանկական հրապարակներ՝ համապատասխան գույքագրմամբ, ինչպես նաևհանգստի տարածքներ և սանհանգույցներ՝ համապատասխան գույքագրմամբ
  • Ջրաղացների և համապատասխան գույքագրման վերականգնում
  • Մինի-ՀԷԿ կայաններ և համապատասխան վերականգնում/վերակառուցում
  • Համաձայն աշխարհագրական օբյեկտների անվանումների և հասցեների ցույց տալով համապատասխան նշանները, ինչպես նաև զբոսաշրջային վայրերում նշանների տեղադրում։

Առաջնահերթություններն ընտրելու նպատակով փետրվարի 1-ից 15-ը կանցկացվեն հանդիպումներ բնակչության հետ։ Գյուղի աջակցության ծրագրի համար 2023 թվականին Վրաստանի մարզերում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի։ Գումարը բաշխվել է գյուղերի միջև՝ ըստ բնակչության թվի։ Մեկ գյուղի համար նվազագույն գումարը 10000 է, իսկ առավելագույնը՝ 20000 լարի։

Ընդհանուր ժողովները կհամարվեն անցկացված, եթե մեծ գյուղերում հավաքվի 200 ստորագրություն, իսկ ընդհանուր ժողովի ստորագրությունների 20%-ը գրանցվի համեմատաբար փոքր գյուղերում։

Մառնեուլիի քաղաքապետարանը բացատրում է, որ եթե չկարողանաք գալ հանդիպման ձեր գյուղում, կարող եք ձեր նախաձեռնությունն ուղարկել This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it հասցեին՝ լրացնելով հատուկ ձևը մինչև հանդիպման օրը:

Գյուղի ընդհանուր ժողովները վարելու են քաղաքապետարանի կողմից հավաքագրված մի քանի խմբեր, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է որոշակի գործառույթ։
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google