Մառնեուլիի մունիցիպալիտետում երկու մանկապարտեզ և հինգ դպրոցական
պատրաստության կենտրոն ջեռուցվում են փայտի վառարաններով։
Մառնեուլիի մանկապարտեզների միությունը 10 տոննա բրիկետ գնելու համար
14 հազար լարիի մրցույթ է հայտարարել։ Վառելիքի մեծ մասը կբաշխվի
Խիխանիի և Շահումյանի մանկապարտեզներում։ Ինչպես Ռադիո «Մառնեուլ»-ին
հայտնել է մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը,
բրիկետներ կստանան Դամիա, Աղմամեդլո, Քեշալո, Դամիա-Գեորարխ և
Կիրաչմուղանլո գյուղերում գործող դպրոցական պատրաստության
կենտրոնները
- Շահումյանի մանկապարտեզը ՝ 3տոննա
- Խիխանի մանկապարտեզը ՝ 3տոննա
- Դամիայի դպրոցական պատրաստության կենտրոնը ՝ 800
կգ
- Աղմամեդլոյի դպրոցական պատրաստության կենտրոնը ՝ 800
կգ
- Քեշալոյի դպրոցական պատրաստության կենտրոնը՝ 800
կգ
- Կիրաչմուղանլոյի դպրոցական պատրաստության կենտրոնը՝
800կգ
- Դամիա - Գեորարխի դպրոցական պատրաստության կենտրոնը ՝ 800
կգ
Ըստ մրցույթի, սեղմված կենսավառելիքը, որը պատրաստվում է անտառի և/կամ
սղոցված փայտի մնացորդներից, պետք է բնութագրվի բարձր
ջերմունակությամբ, անջրանցիկ պոլիէթիլենային փաթեթավորմամբ,
մատակարարվող բրիկետները չպետք է լինեն թաց և խոնավ։
Այն մասնակիցները, ովքեր կցանկանան մասնակցել 10 տոննա բրիկետ
վառելափայտի գնման մրցույթին, կկարողանան մասնակցել հունվարի 23-25-ն
ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է բրիկետները հանձնել
մանկապարտեզներին պայմանագիրը կնքելուց հետո 15 օրացուցային օրվա
ընթացքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան