Ժամը 17:00-ին ավարտվեց հանրակրթական դպրոցի
տնօրենների դիմորդների ատեստավորման գործընթացի առաջին փուլը՝
թեստավորումը։
Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության համաձայն՝
ատեստավորման համար գրանցվել է տնօրենության 3205 դիմորդ, տեղում
է եղել 1839 դիմորդ։
Թեստավորման տեւողությունը 5 ժամ է եղել, իսկ տեսողության խնդիրներ
ունեցող դիմորդներին տրամադրվել է լրացուցիչ 30 րոպե՝ համապատասխան
դիմումի եւ բժշկական եզրակացության ներկայացման հիման վրա։
Թեստի արդյունքները դիմորդները կկարողանան հասկանալ Կրթության
կառավարման տեղեկատվական համակարգի՝ https://emis.ge/ և Վրաստանի
կրթության և գիտության նախարարության՝ https://directors.mes.gov.ge/
կայքի միջոցով նշելով գրանցման ժամանակ նշանակված եզակի կոդը:
Աղբյույր ՝ emis.ge
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան