Վաղվանից մեքենաների կրկնակի ստուգումները վճարովի կլինեն
2023 թվականի փետրվարի 1-ից տրանսպորտային միջոցների կրկնակի ստուգումները վճարովի կլինեն

Մինչ այժմ այս ծառայությունն անվճար էր, և տեխզննման կազմակերպությունները պարտավոր էին առանց հավելավճար վճարելու մեքենաները ստուգել անսարքությունների համար։

Վրաստանի կառավարությունը գին սահմանելու մասին որոշումը ընդունել է 2022 թվականի դեկտեմբերի 9-ին։ Փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Տարբեր կատեգորիաների տրանսպորտային միջոցների համար պարտադիր պարբերական զննման վճարը կազմում է մինչև 60 կամ 100 լարի, իսկ կրկնակի սպասարկման արժեքը՝ 20 կամ 30 լարի։

Ավտոմատ մեքենաների նախնական զննման արժեքը կկազմի 48 լարի, կրկնակի ստուգման գինը՝ 15 լարի։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով» 50 լարիով տուգանվում է այն վարորդը, ում ավտոմեքենան տեխզննում չի անցել։



Աղբյուր ՝  radiotavisupleba.ge
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Print