Վերականգնման պատճառով Վարկեթիլիի մետրոն 2 ամսով կփակվի
Վարկեթիլի մետրոն վերականգնողական աշխատանքների պատճառով 2 ամսով կփակվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։


Կալաձեի խոսքով, դա տեղի կունենա հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում, և քաղաքապետարանը կփորձի և կանի հնարավոր ամեն ինչ՝ մետրոյի կայարանի փակման ժամանակ Վարկեթիլի ուղղությամբ ավտոբուսների  գծեր ավելացնելու համար։

Աշխատանքները կսկսվեն փետրվարի 9-ից։

«Սկսում ենք մետրոյի «Վարկեթելի» կայարանի վերականգնումը։ Թբիլիսիի նախորդ իշխանության օրոք այստեղ որոշակի աշխատանքներ են իրականացվել, սակայն, հիշում ենք ցավալի արդյունքը՝ առաստաղի փլուզումը։ Այդ ժամանակվանից մետրոյի կայարանը հնարավոր չէր վերանորոգել։ Ընկերությունների պատասխանատվությունը ստանձնելու հետ կապված բազմաթիվ խնդիրներ կային։ Մենք քննադատություններ ենք ստանում, որ քաղաքապետարանն այսքան տարի չկարողացավ սկսել կայանի վերականգնումը։ Վերականգնողական աշխատանքները կիրականացնի «Բադա Քոնսթրաքշն» ընկերությունը, որն իրականացնում է նաև մետրոյի «Ավլաբարի» կայարանի վերականգնման նախագիծը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 13,4 մլն լարի, որը ներառում է կայանի ներքին և արտաքին  ենթակառուցվածքների ամբողջական վերականգնումը։ Դրանց թվում ապամոնտաժվելու է առկա ասբեստի առաստաղը և կտեղադրվի նոր առաստաղ՝ ժամանակակից նյութերով։ Փետրվարի 9-ից ընկերությունը կսկսի աշխատանքները, որոնք կիրականացվեն սահմանված բոլոր նորմերին և ստանդարտներին համապատասխան։ Աշխատանքների ընդհանուր ժամկետը 18 ամիս է, և այն պետք է ավարտվի հաջորդ տարվա ամռանը»,- ասել է Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետարանը «Բադա Քոնսթրաքշն» ընկերության հետ կնքել է «Վարկեթիլի» մետրոյի կայարանի վերականգնման պարզեցված գնման պայմանագիր։  100% բաժնետոմսի սեփականատերը Բաչանա Ադամիան է։ Նա «Վրացական երազանք»-ի դոնոր է եղել 2014թ. Նա կուսակցությանը փոխանցել է 60 հազար լարի։

«Վարկեթիլի»-ի վերանորոգումը քաղաքապետարանին կարժենա մոտավորապես 14 մլն լարի։

Որպես կանոն, մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգումը պետք է արդեն ավարտված լիներ։ 2021 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 10:30-ին, մետրոյի կայարանում փլուզվել է առաստաղը, որի ժամանակ տուժել է 14 մարդ։ Այդ ժամանակվանից քաղաքապետարանը վերանորոգման մրցույթ է հայտարարել, որում հաղթել է «Մամիսոն շինարարական ընկերությունը»։

2022 թվականի նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը խզել է պայմանագիրն այս ընկերության հետ։ Պատճառը նա նշեց ՝

«Պայմանագրի կնքումից վեց ամիս անց, իսկ շինարարության թույլտվության տրամադրումից 98 օր անց դեռևս ներկայացված չէ աշխատանքի ամբողջական և համապատասխան արտադրության նախագիծ։ Այսօրվա դրությամբ լրացել է պայմանագրի 4.1 կետում նշված աշխատանքների կատարման ժամկետի մեկ երրորդը, հետևաբար, տվյալ հանգամանքների ողջամիտ գնահատմամբ, գնորդին պարզ է դառնում, որ պայմանագրի կատարումը ձեր կողմից հնարավոր չի լինի»:

Պայմանագրի գումարը կազմել է 12,76 մլն լարի, որից շինարարական ընկերությունն արդեն ստացել է 30 տոկոսը։

Քաղաքապետարանը խզել է պայմանագիրը նաև «Մամիսոն» ընկերության հետ՝ մետրոյի «Գոցիրիձե» կայարանի վերականգնման դեպքում։ Քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ ավարտված աշխատանքներում եղել են թերություններ, բացի այդ, ընկերությունը չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։ 
Աղբյուր ՝ ნეტგაზეთი

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print