Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել է 31643-ի

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել է 31643-ի։ Տեղեկությունը տարածում է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Աղետից տուժած տարածքում որոնողափրկարարական և լուծարման աշխատանքները շարունակվում են։ Հաթայում փրկարարները երկրաշարժից 175 ժամ անց կարողացել են փլատակների տակից դուրս բերել ևս մեկ կնոջ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հալեպում եւ Լաթաքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո շուրջ 350 հազար մարդ մնացել է անօթեւան։ ՄԱԿ-ը 110 տոննա բժշկական օգնություն է ուղարկել Սիրիայի տուժած շրջաններ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  პირველი არხი
Print