Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը կրկին
հայտարարել է գրենական պիտույքների գնման մրցույթ։ Առաջին մրցույթը
քաղաքապետարանը հայտարարել է 2022 թվականի նոյեմբերի 25-ին, ըստ որի՝
տեղական ինքնակառավարումը նախատեսում էր ծախսել 25227 լարի։
Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն։ Այդուհանդերձ,
էլեկտրոնային գնումներն ավարտվեցին բացասական արդյունքով, և
անհրաժեշտություն առաջացավ զրոյից մրցույթ հայտարարել։
Մառնեուլիի քաղաքապետարանը, 2023 թվականի փետրվարի 10-ին հայտարարված
մրցույթի համաձայն, մեխանիկական մատիտներ, պահեստային մատիտի
միջուկներ, գնդիկավոր գրիչներ, ռետիններ, մատիտ սրիչներ, գրենական
պիտույքներ, օրացույցներ, թղթեր , քարտեր, մագնիսական տախտակի
ռետիններ, մարկերներ և այլն նախատեսում է 25,227 լարիով
գնել։
Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մրցութային
առաջարկներ ներկայացնել փետրվարի 18-ից 20-ն ընկած
ժամանակահատվածում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան