Մառնեուլիի մանկապարտեզների համար ձեռք է բերվել 9 500 լարիի վարսակի փաթիլներ, ալյուր և սպիտակաձավար
Մառնեուլիի մանկապարտեզների համար ձեռք է բերվելու 9500 լարի ալյուր, վարսակի փաթիլներ և սիտակաձավար։

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների միությունը  նախատեսում է 9500 լարիով գնել ցորենի ալյուր, եգիպտացորենի ալյուր, վարսակի փաթիլներ և սպիտակաձավար։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ արտադրանքը ձեռք է բերվելու Մառնեուլիում գործող բոլոր մանկապարտեզների համար։
  • Ցորենի ալյուր 980 կգ. -Բարձրորակ, գործարանային փաթեթավորված, մակնշմամբ, արտադրության և պիտանելիության ժամկետի համապատասխան նշումով։ Փաթեթավորման և փոխադրման պայմանները պետք է համապատասխանեն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
  • Եգիպտացորենի ալյուր 560 կգ. - Բարձր որակ, գույնը՝ սպիտակ, մաղած, չոր, առանց բորբոս, խոնավության և վնասատուների։ Այն չպետք է պարունակի վնասակար քիմիական տարրեր և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ։ Պատշաճ փաթեթավորված։  Փաթեթավորման և տեղափոխման պայմանները պետք է համապատասխանեն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
  • Վարսակի փաթիլներ 350 կգ. - Յուրաքանչյուր մատակարարված խմբաքանակ պետք է լինի մոխրագույն՝ բեժից մինչև դեղնավուն: Հոտ - թեթեւ վարսակ:  Այն չպետք է պարունակի օրգանիզմի համար վտանգավոր քիմիական տարրեր և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, համապատասխանի այս ոլորտում գործող ստանդարտներին և տեխնիկական նորմերին։ Փաթեթավորված և պատշաճ պիտակավորված 1, 5 կամ 25 կգ փաթեթներում:  Առաքված ապրանքների պահպանման ժամկետը պետք է կազմի ընդհանուր պահպանման ժամկետի 50%-ը: Փաթեթավորման և փոխադրման պայմանները պետք է համապատասխանեն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
  • Սպիտակաձավար  616 կգ. - ամենաբարձր որակի, առանց կեղտերի, խոնավության և բորբոս հոտի, փաթեթավորված տուփերում, պիտակով, որը նշում է արտադրության ամսաթիվը և պիտանելիության ժամկետը: Փաթեթավորման և տեղափոխման պայմանները պետք է համապատասխանեն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Նշենք, որ Մառնեուլիի մանկապարտեզների միության նույն արտադրանքը ձեռք է բերել համեմատաբար փոքր քանակությամբ պարզեցված եղանակով, հրատապ անհրաժեշտությունից ելնելով, վճարել է 2189 լարի։ Այն բանից հետո, երբ տապալվեց ալյուրի և ձավարեղենի համար հայտարարված առաջին մրցույթը։
Նոր մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն, որի ընտրությունն այս փուլում գնահատվում է։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google