Սարքավորումները, որոնք Մառնեուլիի քաղաքապետարանը գնել է ճապոնական դրամաշնորհով, կստուգվի աուդիտով

Աուդիտը կստուգի Ճապոնիայի կառավարության կողմից Մառնեուլիի քաղաքապետարանին փոխանցված գումարը ծախսելու նպատակը։



Խոսքը մեկ աղբատար մեքենայի գնման մասին է, որը տեղական ինքնակառավարումը մոտ 300 հազար լարիով գնել է Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով։ Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Մայա Նավարիանին Ռադիո Մառնեուլիի  հետ զրույցում պարզաբանել է, որ առաջիկա օրերին կստուգվեն այն ֆինանսական գործառնությունները, որոնք իրականացվել են սարքավորումների գնման համար։

«Այս պայմանը ներառվել է բուն դրամաշնորհի մեջ, և դրա համար առանձին գումար է հատկացվել Ճապոնիայի կառավարության կողմից։ Նրանք կստուգեն, թե ինչպես են իրականացվել ֆինանսական գործառնությունները փոխանցման առումով, արդյոք դրանք ճի՞շտ են եղել և թափանցիկ, հիմա սրա վերաբերյալ աուդիտ կլինի»,- ասել   է Նավերիանին։

«Ալեքսանդր» ՍՊԸ-ն աուդիտորական ծառայություններ կտրամադրի Մառնեուլիի քաղաքապետարանին։ Նրա հետ տեղական ինքնակառավարումն արդեն 4835 լարիի պարզեցված պայմանագիր է կնքել։ Փաստաթղթերի համաձայն՝ դրամաշնորհի շրջանակներում կատարված ծախսերի նպատակի աուդիտը կիրականացվի 2023 թվականի փետրվարի 14-ից՝ ոչ ուշ, քան 2023 թվականի մարտի 31-ը։

Աղբատար մեքենայի գնման մրցույթը, որի համար տեղական ինքնակառավարումը տրամադրել է 301 008 լարի (83.4%՝ դրամաշնորհ/վարկ, 16.6%՝ տեղական բյուջե) հայտարարվել է 2022 թվականի սեպտեմբերի 20-ին։ Միակ ընկերությունը, որը ցանկանում էր մասնակցել դրան, պարզվեց, որ «Ջի-Թի Գրուպ» ՍՊԸ-ն է, որը քաղաքապետարանին տրամադրել է 295 հազար  լարիով։  Նշված ընկերությունը հաղթող է ճանաչվել և մեկ աղբատար ավտոմեքենա է հանձնել Մառնեուլիի քաղաքապետարան։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google