Աուդիտը կստուգի Ճապոնիայի կառավարության կողմից Մառնեուլիի
քաղաքապետարանին փոխանցված գումարը ծախսելու նպատակը։
Խոսքը մեկ աղբատար մեքենայի գնման մասին է, որը տեղական
ինքնակառավարումը մոտ 300 հազար լարիով գնել է Ճապոնիայի
կառավարության դրամաշնորհով։ Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային
ծառայության ղեկավարի պաշտոնակատար Մայա Նավարիանին Ռադիո
Մառնեուլիի հետ զրույցում պարզաբանել է, որ առաջիկա օրերին
կստուգվեն այն ֆինանսական գործառնությունները, որոնք իրականացվել են
սարքավորումների գնման համար։
«
Այս պայմանը ներառվել է բուն դրամաշնորհի մեջ, և դրա համար
առանձին գումար է հատկացվել Ճապոնիայի կառավարության կողմից։ Նրանք
կստուգեն, թե ինչպես են իրականացվել ֆինանսական գործառնությունները
փոխանցման առումով, արդյոք դրանք ճի՞շտ են եղել և թափանցիկ, հիմա սրա
վերաբերյալ աուդիտ կլինի»,- ասել է
Նավերիանին։
«Ալեքսանդր» ՍՊԸ-ն աուդիտորական ծառայություններ կտրամադրի Մառնեուլիի
քաղաքապետարանին։ Նրա հետ տեղական ինքնակառավարումն արդեն 4835 լարիի
պարզեցված պայմանագիր է կնքել։ Փաստաթղթերի համաձայն՝ դրամաշնորհի
շրջանակներում կատարված ծախսերի նպատակի աուդիտը կիրականացվի 2023
թվականի փետրվարի 14-ից՝ ոչ ուշ, քան 2023 թվականի մարտի 31-ը։
Աղբատար մեքենայի գնման մրցույթը, որի համար տեղական ինքնակառավարումը
տրամադրել է 301 008 լարի (83.4%՝ դրամաշնորհ/վարկ, 16.6%՝ տեղական
բյուջե) հայտարարվել է 2022 թվականի սեպտեմբերի 20-ին։ Միակ
ընկերությունը, որը ցանկանում էր մասնակցել դրան, պարզվեց, որ «Ջի-Թի
Գրուպ» ՍՊԸ-ն է, որը քաղաքապետարանին տրամադրել է 295 հազար
լարիով։ Նշված ընկերությունը հաղթող է ճանաչվել և մեկ աղբատար
ավտոմեքենա է հանձնել Մառնեուլիի քաղաքապետարան։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան