Մառնեուլիի քաղաքապետարանը Մայրության օրվա կապակցությամբ ձեռք է բերել 8 ծաղկեփնջեր և նվերների զամբյուղ
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը պարզեցված ձևով գնել է 8 ծաղկեփնջեր և նվերների զամբյուղ՝ մարտի 3-ին նշելու Մայրության օրը։

Գնումների պարզեցված հաշվետվության համաձայն՝ Մայրության օրը նշելու նպատակով Մառնեուլիի քաղաքապետարանը պատրաստվում է նվերների զամբյուղներ և ծաղկեփնջեր նվիրել Վրաստանի ամբողջականության համար պատերազմում զոհված հերոսների մայրերին և կանանց։

«Գիտեք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի ինքնակառավարումը ամեն տարի մարտի 3-ին նշում է Մայրության օրը։ Այս տոնի կապակցությամբ ծաղկեփնջեր ու նվերների զամբյուղներ կտրվեն Վրաստանի ամբողջականության համար պատերազմում զոհված հերոսների մայրերին ու կանանց։
Տեղին եմ համարում ևս մեկ անգամ հիշել Վրաստանի ամբողջականության համար պատերազմում զոհված հերոսներին, պատրաստել 8 նվեր զամբյուղ տարբեր քաղցրավենիքներով և խմիչքներով իրենց ընտանիքի տիկնանց համար, ինչպես նաև 8 փունջ կենդանի ծաղիկներով
»: - նշված է գնումների պարզեցված հաշվետվության քարտում։

Մարտի 3-ին՝ Մայրության օրվա կապակցությամբ, Մառնեուլիի քաղաքապետարանը 320 լարիով անհատ ձեռներեց Շորենեա Սվանիձե-Մաչավարիանիից գնել է 8 ծաղկեփունջ Վրաստանի ամբողջականության համար պատերազմում զոհված զինվորների մայրերի և կանանց համար։

Քաղաքապետարանը 1175 լարիի և 20 թետրիսի երկրորդ պարզեցված գնումն է կատարել «Մադագոնի 2» ՍՊԸ-ից՝ 8 միավոր նվեր զամբյուղ գնելու համար։ Նվերների զամբյուղը կներառի շոկոլադների բացառիկ հավաքածուներ, Jacobs սուրճ, տրյուֆել և լիկյոր:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google