Այսօր սև օր է վրացական ժողովրդավարության համար. ԱՄՆ դեսպանատուն
«Այսօր սև օր է վրացական ժողովրդավարության համար»,- այսպես է արձագանքել ամերիկյան դեսպանատունը Վրաստանի խորհրդարանում ռուսական օրինագծերի քննարկմանը։

Ըստ դեսպանատան՝ ոգեշնչված Կրեմլից օրենքների քննարկման  շարունակությունն անհամատեղելի է Վրաստանի՝ Եվրոպային ինտեգրվելու հետ։

«Խորհրդարանի կողմից Կրեմլից ոգեշնչված օրենքների շարունակական դիտարկումը անհամատեղելի է Եվրոպային ինտեգրվելու Վրաստանի հստակ ցանկության և երկրի ժողովրդավարական զարգացման հետ:

Այս օրենքների ընդունումը  կվնասի ռազմավարական գործընկերների հետ Վրաստանի հարաբերություններին և կխաթարի այն կարևոր աշխատանքը, որը վրացական շատ կազմակերպություններ անում են իրենց համաքաղաքացիներին օգնելու համար: Այս գործընթացն ու օրենքների նախագծերը իրական հարցեր են առաջացնում իշխող կուսակցության՝ եվրատլանտյան ինտեգրմանը նվիրված լինելու վերաբերյալ
»,- ասված է հայտարարության մեջ։

«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստում Շալվա Պապուաշվիլիին առաջարկել է, որ ավելի լավ է «օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին օրինագծերի քննարկումը սկսել այսօր։

Իշխող կուսակցությունը երեկ հայտարարեց, որ մարտի 9-ին կայանալիք լիագումար նիստում սկսելու են ռուսական օրինագծերի քննարկումը։

Վրաստանի խորհրդարանի նախագահն ասաց, որ առաջարկն ընդունելի է, և լավ կլինի քննարկումը սկսել այսօր՝ ժամանակ խնայելու համար։

Խորհրդարանի նախագահի որոշմամբ ռուսական օրինագծերի քննարկումը սկսվել է առանց լիագումար նիստում ընդմիջում հայտարարելու։

"Ռադիո  Մառնեուլի"

Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Աղբյուր ՝  პუბლიკა

Print