Խորհրդարանը մերժեց ռուսական օրինագիծը։
Այսօր, իշխող կուսակցության որոշմամբ, լիագումար նիստում երկրորդ
ընթերցմամբ քվեարկվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության
մասին» օրենքի նախագիծը։
Լիագումար նիստում խորհրդարանի 112 պատգամավոր ընդունել է գրանցումը,
35 պատգամավոր երկրորդ ընթերցմամբ չի աջակցել օրինագծին, մեկ
պատգամավոր՝ Դիմիտրի Սամխարաձեն կողմ է եղել։
Թբիլիսիում լայնածավալ բողոքի ցույցերից հետո իշխող կուսակցությունը
հայտարարեց, որ հետ կկանչի ռուսական օրինագծերը խորհրդարանից:
Քաղաքացիները մարտի 7-ին Ռուսթավելիի պողոտայում հավաքվել էին այն
բանից հետո, երբ խորհրդարանը չպլանավորված ու հապճեպ քննարկեց ու
առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության
մասին» ռուսական օրենքի նախագիծը։ Նույն օրը պետությունը ոստիկանական
ուժ է կիրառել ցույցը ցրելու համար։ Հատուկ ջոկատայինները խաղաղ
ցույցի մասնակիցներին ցրել են արցունքաբեր գազով, պղպեղի սփրեյով և
ջրի շիթերով։ Ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Այնուամենայնիվ, բողոքի
ակցիան չդադարեց։
Մարտի 8-ին քաղաքացիները կրկին հավաքվել են Ռուսթավելի պողոտայում։
Լայնածավալ հանրահավաքը ցրելու համար կրկին դուրս են եկել հատուկ
նշանակության ստորաբաժանումները։ Տուժել են քաղաքացիներ։ Ըստ
ՆԳՆ-ի՝ իրենց աշխատակիցները նույնպես։ Մարտի 7-8-ը բողոքի
ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել ընդհանուր առմամբ
133 հոգու։
Չնայած իշխող կուսակցության՝ օրենքի նախագծերը հետ կանչելու խոստմանը,
մարտի 9-ին մեծ թվով ցույցեր անցկացվեցին խորհրդարանի դիմաց։
Քաղաքացիները երկու հիմնական պահանջ ունեին՝ ժամանակին նշանակել
լիագումար նիստ, որտեղ կներկայացնեն ռուսական օրենքի նախագիծը, և
երկրորդ՝ ազատ արձակել հանրահավաքներում բերման ենթարկվածներին։
Խորհրդարանի լիագումար նիստը տեղի է ունեցել մարտի 10-ին, ժամը 12-ին,
և վարչական կարգով բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են
արձակվել։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան